Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Չեմպիոնական մրցապայքարի հիմնական ֆավորիտ համարվող «քաղաքայինները» դժվարին հաղթանակ տարան «սրբերի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի մեկնարկին։ Աչքի ընկավ Քևին դե Բրույնեն։ 75-րդ րոպեին Օրիոլ Ռոմեուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ «Սիթիի» հաղթական գնդակը 96-րդ րոպեին խփեց Ռահիմ Ստերլինգը։
Այս հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը շարունակում է պահպանել 8 միավորի առավելությունը երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Գոլեր․ Դե Բրույնե՝ 47ր, Ռոմեու՝ 75ր, Ստերլինգ՝ 90+6ր։