Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
Խաղն անցավ «կարմիրների» խաղային և տարածքային զգալի առավելությամբ, սակայն նրանք միավոր կիսեցին հյուրերի հետ։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահը, իսկ պատասխան գնդակը երկրորդ խաղակեսին 11 մետրանոցից խփեց Ուեյն Ռունին։
Այս հանդիպումից հետո Յորգեն Կլոպի թիմը՝ վաստակած 30 միավորով կշարունակի մնալ լավագույն քառյակում։
Գոլեր․ Սալահ՝ 42ր, Ռունի՝ 77ր (11մ)։