Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
Լոնդոնյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության վերջին երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, որը խփած 15 գոլով հավասարվեց Մոհամեդ Սալահին։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 34 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 7ր (11մ), 69ր, 79ր։