Մանչինին մանչեսթերյան դերբին պարտվելու մեջ մեղադրում է Ջո Հարտին: Ինչպես տեղեկացնում է The Sun տաբլոիդը, խաղից հետո իտալացի մասնագետը հանդերձասրահում հարձակվել է դարպասապահ Ջո Հարտի վրա:
-Հա´րտ, սա քո մեղքն է,- գոռում էր Մանչինին:
Ըստ «Սիթիի» գլխավոր մարզչի` մեղքի իրենց բաժինն ունեին նաև Մարիո Բալոտելլին, Կառլոս Տևեսը և Սամիր Նասրին:
The Sun-ը հայտնում է, որ Մանչինին այդ օրը խելագարի նման քայլել է սենյակով, կշտամբել բոլորին, սակայն դարպասապահին` առանձնահատուկ: