Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Սելհարսթ Պարկ» մարզադաշտում, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
«Կարմիրները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և վաստակեցին 3 միավոր։ Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Ջեյմս Միլները, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ Սադիո Մանեն 93-րո րոպեին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Միլներ՝ 45ր (11մ), Մանե՝ 90+3ր։