Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Առաջատար «Լիվերպուլը» չկարողացավ կոտրել լոնդոնյան թիմի դիմադրությունը։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, իսկ 6 րոպե հետո պատասխան գոլը խփեց Մայքլ Անտոնիոն։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը կշարունակի 62 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեստ Հեմը» կմնա 12-րդ տեղում։
Գոլեր․ Մանե՝ 22ր, Անտոնիո՝ 28ր։