Յայա Տուրեն ցանկանում է կարիերան ավարտել «Մանչեսթեր Սիթիում»: Լուրեր են պտտվում, որ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն նա ժխտում է:
-Ես պարզապես երջանիկ կլինեմ, եթե ավարտեմ ֆուտբոլային կարիերաս հենց այստեղ: Ֆուտբոլում երբեք չես իմանա, թե որը կլինի քո հաջորդ քայլը: Բայց ես ուզում եմ լինել հենց այստեղ:
Տուրեն արդեն 3-րդ մրցաշրջանն է անցկացնում «Սիթիում», հաղթել է Անգլիայի գավաթն ու Պրեմիեր Լիգան: Նա խոստովանում է, որ միշտ երազել է տիտղոսներ նվաճելու մասին:
-Կարծում եմ` ես պետք է տքնաջան աշխատեմ, որպեսզի առաջընթաց ունենամ և խաղամ ակումբիս համար ամենաբարձր մակարդակով: Ամեն անգամ դաշտ եմ դուրս գալիս` շմոռանալով, թե ինձ ինպես են վերաբերվում երկրպագուները: Ոչինչ ինձ այնքան հաճույք չի պատճառի, քան այն, որ ավարտեմ կարիերաս հենց այստեղ: