Ընդամենը մի քանի րոպեից «Տոտտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում մեկնարկում է Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։
Նախորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերին ավարտվեց Լիվերպուլի հաղթանակով՝ 2-1։ Խաղից հետո Ժոզե Մոուրինյուն Յուրգեն Կլոպպին ասել էր, որ լավագույն թիմը պարտվեց, ինչի հետ կտրականապես չէր համաձայնվել գերմանացին։
Այսօր սպասում ենք շարունակությանը։
Երկու թիմերրն էլ ունեն կադրային լուրջ խնդիրներ․ մերսիսադյան ակումբի հին վնասվածք ստացողներին ավելացել է Ֆաբինյոն, չնայած շարք է վերադարձել Մատիպը, իսկ Տոտտենհեմը զրկվել է Ռեգիլիոնից։ Հետաքրքիր է, որ Մոուրինյուն Տոբի Ալդերվեյրելդի փոխարեն կենտրոնական պաշտպանի դիրքում նախընտրել է Ջոյ Ռոդոնին։
Հիմնական կազմեր․
Տոտտենհեմ: Լյորիս, Ռոդոն, Դայեր, Դեվիս, Օրյե, Դոերտի, Նդոմբելե, Հոյբերգ, Բերգվեյն, Քեյն, Սոն ( 3-4-3)
Լիվերպուլ: Ալիսսոն, Տրենտ, Մատիպ, Հենդերսոն, Ռոբերտսոն, Միլներ, Տիագո, Վեյնալդում, Ֆիրմինո, Սալահ, Մանե (4-3-3)