• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այսօր՝ 20։30 «Էնֆիլդ Ռոուդում» շատ «շոգ» է լինելու․ Յուրգենն ու Պեպը խոստանում են

«Էնֆիլդը» առանց երկրպագուների կորցերել է իր կախարդանքը․ Լիվերպուլը արդեն 4 հանդիպում չի կարողանում հաղթել հարազատ մարզադաշտում, ավելին՝ վերջին երեք հանդիպումներում չի կարողացել գոլ հեղինակել։

Նախախաղային ասուլիսի ժամանակ Յուրգենն ու Պեպը փոխանակվեցին «հրաձգություններով»․ Կլոպպին հարցրեցին թիմի հոգնածության մասին ու այդտեղ սկսվեց․

Կոպպ․ «Ես կարծում եմ՝ Սիթն ունեցել է երկշաբաթյա ընդմիջում»

«Մենք պետք է խաղանք ֆուտբոլ, վերականգնվենք, մարզվենք, նորից խաղանք ֆուտբոլ և այդպես միշտ։ Այդ ամենի համար օգտագործում ենք ամեն օրվա ամեն ժամը։

Մենք չենք ունեցել ընդմիջում․․․ ես կարծում եմ Սիթն ունեցել է երկշաբաթյա ընդմիջում՝ կապված կովիդի թեստավորման հետ»։

45 րոպե անց Գվարդիոլան պատասխանեց Կլոպպին․

Գվարդիոլա․ «Ես կարծում էի Յուրգենը այդպիսի մարզիչ չէ»

«Յուրգենը պետք է նորից նայի օրացույցին։  Մեր հանդիպումը դեկտեմբերի 28-ին հետաձգեցին կովիդի հետ կապված, ակադեմիան վերաբացեցին նույն ամսվա 30-ին,մեր հանդիպումը Չելսիի հետ հունվարի 3-ին էր, երբ մեր կազմից բաացակայում էին չորս ֆուտբիլստներ, ովքեր ունեին կովիդի դրական թեստ՝ այդ թվում դարապասապահ Էդերսոնը։  «Ստեմֆորդ Բրիջում» մենք խաղում էինք ընդամենը 14 հայտավորված ֆուտբոլիստներով»։

Երբ լրագրողը կրկին  հիշեցրեց Կլոպպի դիտարկման մասին, որ Սիթին երկշաբաթյա հանգիստ է ունեցել Գվարդիոալ սարկազմով պատասխանեց․

«Նա սխալվել է, Սիթին ոչ թե երկու շաբաթ է հանգստացել, այլ երկու ամիս։ Ես կարծում էի, որ Յուրգենը այդպիսին չէ»։

Մեզ հոյակապ հանդիպում է սպասվում: Մեդիա ոլորտում այն արդեն սկսվել է։

Հետաքրքիր փաստեր