«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ չի պատրաստվում զսպել իր հարձակվող Լուիս Սուրաեսի զգացմունքայնությունը:
-Նա շատ զգացմունքային և կրքոտ երիտասարդ է: Չեմ կարծում, որ նա արժանի էր զգուշացման,- ասել է գլխավոր մարզիչը ակումբի պաշտոնական կայքին:
Ըստ Ռոջերսի` շատ հաճախ է Սուարեսը դժգոհություն արտահայտում մրցավարների որոշումների դեմ, և դրա համար երբեմն դեղին քարտ է ստանում, այն էլ ոչ արդարացի: Այս անգամն էլ բացառություն չէր:
-«Սանդերլենդի» հետ խաղում Լուիսը զգուշացվեց սիմուլյացիայի համար. Որոշումն անարդարացի էր միանշանակ: Ես ինքս երբեք չեմ քննադատի նրան իր կրքոտության համար, որովհետև հենց դա է նրան դարձնում հատուկ ֆուտբոլիստ: