Ընդամենը մեկ գոլ (այն էլ 11մ․)«մեծ վեցնյակի» Պրեմիեր Լիգայի շրջանակում։ Անգլիայում Բրոնոյին քննադատում են այս վիճակագրության համար, բայց արդար է արդյո՞ք այդ քննադատությունը։
Եկեք հասկանանք՝ ով է գլխավոր պատասխանատուն նման տխուր վիճակագրության համար։
Չնայած տպավորիչ վիճակագրությանը, Բրոնո Ֆեռնանդեշը չի կարողանում արդյունավետությամբ աչքի ընկնել Պրեմիեր Լիգայի «մեծ վեցնյակի» թիմերի դեմ խաղերում։
Ֆեռնանդեշի ազդեցությունը թիմի խաղի վրա վիճարկելի չէ․ պորտուգալացին լավագույնն է գոլերով, գոլային փոխանցումներով, ստեղծած պահերով, ինչպես նաև բեկումնային փոխանցումներով։ Արդեն 13 ամիս լինելով Մանչեսթերում պորտուգալացին երկրորդ է ամցկացրած խաղերի քանակով (առաջինը Մագուայերն է)։ 62 հանդիպում, 34 գոլ, 21 գոլային փոխանցում։
Ֆեռնանդեշը նաև լավագույնն է Եվրոպայում 10 համարի դիրքում խաղալով․ նման վիճակագրությունը ընդունելի է այն թիմերի համար, որոնք խաղում են 4-2-3-1 կամ 4-1-2-1-2 տակտիկական սխեմաներով և ունեն ընգծված 10 համարի դիրքի ֆուտբոլիստ։ Նման ձևաչափով խաղացող թիմերի արդյունավետությունը հիմնականում կախված է լինում հենց այն ֆուտբոլիստից, ով խաղում է այդ դիրքում․
Եվ հենց այստեղ ի հայտ է գալիս Սուլշերի ձախողումը․ «Մանչեսթեր Յունայեդը» որպես բազային տակտիկական սխեմա օգտագործում է 4-2-3-1 -ը, որտեղ Բրունոն խաղում է 10 համարի դիրքում։ Պորտուգալացին հոյակապ է կատարում իր դերը, բայց երբ Յունայթեդը խաղում է համակարգային պրեսինգի դեմ միայն Բրոնոյի գործոնով այն չես հաղթահարի, այս ամենին + Մանչեսթերի առաջատարը կարող է լինել վատ մարզավիճակում, ինչը բավականին հավանական է այսքան հանդիպումներ անցկացնելու դեպքում։ Նման դեպքերում նորվեգացի մարզիչը պետք է ունենա այլ տարբերակ, ունենա համակարգային ֆուտբոլ, որը չկա։ Սա ամենամեծ բացթողումն է, որի
Այլ դեպքերում «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է 4-4-2 կամ 4-4-1-1 տակտիակական դասավորությամբ («մեծ վեցնյակի» հետ հիմնականում), որը ուղղակիորեն սահմանափակում է Ֆերնանդեշին, քանի որ այն զգույշ, հակագրոհի վրա հիմնված ձևաչափ է, իսկ Բրոնոն ավելի համարձակ ֆուտբոլ է խաղում, նրա բոլոր փոխանցումները ուղղված են գրոհի սրմանը։
Սա դեռ խնդրի կեսն է, ամբողջ խնդիրը մի ֆուտբոլիստից նման ահռելի կախվածություն ունելաու մեջ է․ նորվեգացի մարզիչը լուծում է միայն լոկալ խնդիրներ, այն էլ, ժամանակավոր, գլոբալ խնդիրներ լուծելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» այլ մարզիչ է պետք։ Այնպես որ, Բրոնոն ամենավերջինն է մեղավոր «մեծ վեցնյակի» թիմերի դեմ պասիվության համար։
Կարեն Պողոսյան