• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հակապրեսինգը Թոմաս Տուխելի «Չելսիի» ծանր հրետանին է

Այսօր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսի» – «Ատլետիկո Մ․» պատասխան համդիպումն է։ Եկեք վերլուծենք հակամարտող կողմերի առավելություններն ու բացթողումները՝ հիմնվելով առաջին խաղի ընթացքից։

Առաջին հանդիպման ընթացքը, որքան էլ, որ Սիմիոնեի թիմի սցենարով  ընթնացավ, Չելսին բավականին հաջող կարողացավ հակապրեսինգ  գործադրել։ Թոմաս  Տուխելի թիմը բավականին հստակ նախապատրաստվել էր այդ հանդիպմանը։

Ատելետիկո Մադրիդը, միշտ, միշտ փլեյ-օֆֆ հանդիպումները անցկացրել է խորը բլոկային պաշտպանությամբ ու զարմանալ պետք չէ, երբ տեսնում եք 6 պաշտպաններ։ Չելսիի դեմ խաղում, նույնպես ատլետները վերադասավորվում էին վեց պաշտպանների, այդ հանդիպումից հետո շատ վերլուծաբաններ այնպես էին զարմացել Սիմիոնեի թիմի նման դասավորությունից կարծես առաջին անգամ տեսած լինեին «Ատլետիկոյին» Չեմպիոնների Լիգայի փլեյժօֆֆ փուլում։  Սիմիենոեյի թիմը բավականին կոմպակտ է, դա է նրա առավելությնունը խորը բլոկային պաշտպանության ժամանակ։

Այս պատկերում Սիմիոնեի թիմի խորը բլոկային պաշտպանությունն է, երեք կիսապաշտպանները միշտ պատրաստ են աջակցել պաշտպաններին․

«Ատլետիկոն» այդպես պաշտպանվելով փորձում էր անցնել հակագրոհի, բայց «Չելսին» հոյակապ էր նախապատրաստվել դրան․ լոնդոնցիների կիրառած հակապրեսինգը չեզոքացնում էր այդ սպառանալիքը։ Իմաստը իսպանական ակումբի հակագրոհի անցնելու նյուանսի մեջ է․ նրանք միշտ սկսում են հակագրոհը «խելացի առաջին» փոխանցումով, որը տալիս է հսկայական տարածքային առավելություն։

Եկեք անցնենք հստակ օրինակների․

Նման հակագրոհի վտանգավոր լինելու առաջին ազդանշանը եղավ հենց առաջին րոպեին, երբ Կովաչիչից գնդակը խլեց Սուարեսը, այս ամենին հետևեց փոխանցում Ֆելիշին, ով ազատ գնդակը ընդունեց, Մաունտը ստիպված պետք է նահանջեր և խախտման գնով կասեցներ սպառնալից հակագրոհը, ինչի պատճառով վաստակեց դեղին քարտ, և բաց կթողնի այսօրվա հանդիպումը։

Այս պահը ձախողված հակապրեսինգի օրինակ էր, բայց սա բացառություն էր, նման ճոխություն «Չելսին» իրեն այլևս թույլ չէր տալիս։

Եվս մեկ օրինակ․ այստեց Հադսոն-Օդօյը կորցնում է գնդակը, Օլիվյե Ժիրուն և Մեյսոն Մաունտը անմիջապես միանում են հակապրեսինգի,

և երբ Հադսոն- Օդոյը ստիպում է Լեմարին նահանջել, Սեզար Ասպիլիկուետան «ծածկում» է Ֆելիշին, ընդհանուր առմամբ երիտասարդ պորտուգալացին Ատլետիկոյի հակագրոհների ժամանակ գլխավոր զենքն է, որին չեզոքացնելը «Չելսիի» մոտ հոյակապ ստացվեց։

Այս մի օրինակում հստակ երևում է, թե ինչու է Թոմաս Տուխելը հենց այդ խաղացողներին ընտրել Ատլետիկոյի դեմ խաղում․ հնդկացիները գնդակը խլում են աջ թևում, խաղարկում են Լեմարի հետ

․․․բայց Չելսիի ֆուտբոլսիտները չեն վախենում ազատ գոտի թիկունքում բաց թողնելուց և անմիջապես դիում են կորդինատացված հակապրեսինգի․ Տօմո Վեռները մոտենում է, որպեսզի փակի նահանջի հնարավոությունը, Մաունտը չի թողնում հավանական փոխանցումը դեպի Ֆելիշը, իսկ Ասպիլիկուետան հետապնդում է վերջինիս, արդյունքում Հադսոն -Օդոյի ոտքից գնդակը դուրս է գալսի դաշտի սահմաններից։

Նման խաղային ռիթմը դժվար է պահել ամբողջ հանդիպման ընթացքում, բայց լոնդոնցիներին դա հաջողվեց։  Տեսեք, սա երկրոդ խաղակեսի նույն հակապրեսինգն է

Այս ամենը պսակվեց հաջողությամբ, Օլիվյե Ժիրուն շքեղ գոլ հեղինակեց։ Ուղղակի նման հանդիպումներում միշտ մեկ դրվագն է դառնում վճռորոշ։ Պատասխան հանդիպումն էլ դառնալու է մեկ դրվագի հանդիպում։ Տեսնենք՝ այս խաղին ինչպես են պատրաստվել մարզիչները, Չելսին լուրջ կորուստներ ունի որակազրկման հետևանքով հանդիպումը բաց կթողնեն Մաունտը և Ժորժինյոն, ովքեր նման կոնցեպցիոն ֆուտբոլում անգնահատելի են Թոմաս Տուխելի համար, գուցե դա էլ մղի նոր տակտիկական բարձունքների գրավմա՞նը։

   Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր