Անգլիայի Ֆուտբոլային Լիգան հույս ունի, որ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչին (Կարաբաոյի գավաթ), որը տեղի է ունենալու ապրլիլի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում, ներկա կգտնվեն սահմանափակ թվով երկրպագուներ։
Անգլիայում կարծում են, որ որոշումը երկրպագուների մասով կընդունվի գալիք շաբաթ։ Պլանավորվում է, որ հանդիպմանը, որի մասնակիցմներն են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտտենհեմը» ներկա կարող են գտնվել 8000 երկրպագուներ։
Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ եզրափակիչը փետրվար ամսվանից ապրիլ տեղափոխելու իմաստը հենց այն էր, որ հնարավոր լինի թույլատրել երկրպագուների մուտքը մարզադաշտ։