«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգը շուտով նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Առաջ խոսվում էր, որ մերսիսայդյան ակումբը պայմանագիր կստորագրի, երբ լրանա Ստերլինգի 18-ամյակը: Սակայն Ռահիմի ծննդյան օրը անցած շաբաթ էր և այդ օրվանից կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Մի քանի պարբերականներ գրում են, որ Ռահիմը կարող է դառնալ «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակաը:
Սակայն Բրենդան Ռոջերսը վստահ է, որ Ստերլինգը չի հեռանա:
-Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում այս իրավիճակը: Ստերլինգը որոշում կկայացնի և շատ արագ,- ասել է Ռոջերսը: Goal