Լոնդոնի հյուսիսում «Տոտտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում տեղի ունեցավ եվրոպական այս մրցաշրջանի առաջին մարզչակամն գրոսմայստերական հանդիպումը։ Այս խաղը դասագրքային է, և վստահ եմ, ցանկացած մարզչի համար այն օգտակար կլինի։
«Չելսիի» հաղթանակը «Տոտտենհեմի» նկատմամբ (3-0) այն քիչ խաղերից է, որից հետո կարելի է ծափահարել երկու մարզիչներն էլ։
Հանդիպումը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասում, մինչև 35-րդ րոպեն Նունու Սանտուշը հրաշալի մարտավարական հնարք էր կիրառել, ինչը հնարավորություն էր տալիս Քեյնին ու խաղընկերներին նշանակալից խաղային առավելություն ստանալ, որը «Տոտտենհեմը» չկարողացավ նյութականացնել։ 35-րդ րոպեից հետո Թոմաս Տուխելի հրահանգով «Չելսին» վերադասավորվեց, ինչի արդյունքում Սանտուշի սկզբնական մարտավարությունը կորցրեց իր արդյունավետությունը։
Ընդհանուր առմամբ Սանտուշը գտավ այն, ինչը խնդիրներ է ստեղծում Տուխելյան «Չելսիի» 3-4-3 դասավորության համար ու հիմա շատ, շատ թիմեր կարող են այդ փորձը կիրառել։
Առաջին կեսը ու «Տոտտենհեմի» մարտավարությունը (մինչև 35-րդ րոպեն)
Սանտուշը Քեյնին հրահանգել էր խաղալ, ոչ թե հարձակման կենտրոնում, այլ ավելի ձախ ու խորքից հենվ հատուկ ընդդեմ Կրիստիանսենի, իսկ Տիագո Սիլվայի դեմ խաղում էր Սոնը։ Այստեղ մարզչի դերերի նման բաշխումը հասկանալի է․ Կրիստանսենը օդային մենամարտերում կզիջի Քեյնին, իսկ Տիագո Սիլվան չափազանց դանդաղ է արագաշարժ կորեացու համար։ Ջովանի Լո Չելսոն խաղում էր աջից՝ փորձելով հանել իր դիրքրից Ռյուդիգերին, իսկ Դելե Ալին և Տանգի Նդոմբելեն պրեսինգ էին կիրառում Ժորժինյոի ու Կովաչիչի նկատմամաբ համապատասխանաբար։
Նման դեպքում «արիստոկրատները» գնդակը փորձում էին առաջ շարժել եզրային պաշտպանների միջոցով (այս դեպքում` Ասպիլիկուետայի), բայց «Տոտտենհեմը» չափազանց խիզախ էր խաղում և «ծածկում» էր նաև նրանց
Մի բան է ագրեսիվ պրեսինգի դիմել խաղասկզբում, մեկ այլ բան է խնդիրներ ստեղծել «Չելսիի» համար գրոհելիս, և հենց սա հրաշալի էր աանում Սանտուշի թիմը։ Պորտուգալացի մասնագետը հոյակապ էր ուսւոմնասիրել Տուխելի թիմի պաշտպանական դասավարությունը, որը գերմանացի մասնագետը հիմնականում օգտագործում է 5-2-3 ձևաչափը։ Այդ 5-2-3-ը հիմնականում շատ լավ է աշխատում, բայց «Տոտտենհեմի» հետ խաղում որոշակի խնդիրներ առաջացան։
Առաջին խնդիրը Հարրի Քեյնի տեղաշարժն էր։ Անգլիայի հավաքականի ավագը դեռ գոլ չի հեղինակել, բայց առանց գոլի էլ նա հոյակապ է կատարում մարզչական առաջադրանքները։ Նա շարժվում էր սեփական կիսադաշտ իր հետևից տանելով Ժորժինյոին, Իտալայի հավաքականի ռեջիստան չպետք է թույլ տար, որպեսզի Քեյնը գնդակով շրջվի։
Մարտավարական այս հնարքը տվեց դաշտի տերերին առաջին վտանգավոր պահը։ Քեյնը իր ետևից տանում է Ժորժինյոին, ստանում է գնդակ Սերխիո Ռեգիլոնից, ապա այն վերադարձնում է պաշտպանություն։
Սա նշանակում էր, որ Ժորժինյոն լքել է իր դիրքը և այնտեղ արդեն ազատ է Դելե Ալին, որին հսկելու պարտականությունը ընկնում է Կրիստիանսենի ուսերին, բայց նա արդեն ուշանում է, և նրան Դելե Ալին փոխանցումով թողնում է «խաղից դուրս» վիճակում
Դելեն գնդակը փոխանցում է Սոնին, ով արագության հաշվին շրջվում է Տիագո Սիլվայի հսկողությունից և քանի որ Ժորժինյոն գնացել էր Քեյնի հետևից, իսկ Կրիստանսենը՝ Դելե Ալիի, «Չելսիի» պաշտպանության աջ եզրը ամբողջովին բաց էր մնացել, այստեղ ներխուժում է Սերխիո Ռեգիլոնը, ով ստանում է գնդակը Սոնից, բայց իր վերջին փոխանցումը շատ վատ է կատարում, արդյունքում վտանգավոր գրոհը չի ավարտվում նույնիսկ հարվածով
Թոմաս Տուխելի թիմի մյուս խնդիրը Կովաչիչի ու Ժորժինյոի դիրքերին շատ մոտ խաղացող մրցակցի ֆուտբոլիստներն էին, ովքեր ամեն կերպ փորձում էին շեղել երկուսին թվային առավելությամբ։ Ահա Նդոմբելեն ազատ գնդակը ստանում է Հոյբերգից և կարող է ազատ շրջվել
Սա տեղի ունեցավ, երբ «Չելսիի» երկու հենակետային գոտու կիսապաշտպանները մի գծի վրա էին, բայց լինում էր նաև դեպքեր, երբ նրանցից մեկը հսկում է գնդակով ֆուտբոլիստին և մնում է կիսադիրքում, ինչպես այս նկարում։
Եվ «Տոտտենհեմի» երկորդ շատ լավ հնարավորությունը ստեղծվեց «արիստոկրատների» հենց այս խնդրի հետևանքով։
Տեսեք, Լո Չելսոն թողնում է աջ կողմը և շարժվում է կենտրոն Կովաչիչին ու Ժորժինյոին ծանրաբեռնելու նպատակով, նման դեպքում Նդոմբելեն մնում է առանց հսկողության և ստանում է գնդակը։ Քանի որ Լո Չելսոն կենտրոնում է Ռյուդիգերը լքում է իր դիրքը, որպեսզի հսկի Նդոմբելեի տեղաշարժը
Բայց Ռյուդիգերը չի հասցնում «փակել» ֆրանսիացի կիսապաշտպանին, ով հեշտ փոխանցումով գտնում է Լո Չելսոյին, իսկ վերջինս փոխանցում է գնդակը Սոնին, ով ներխուժում է Ռյուդիգերի լքած դիրքը։
Կորեացին չի հասցնում հարված կատարել դարպասին։
Այս դրվագում Կեպան և Սոնը բախվեցին միմյանց և բժշկական օգնության կարիք եղավ երկու ֆուտբոլիստների համար։ Խաղում եղավ դադար, որի ժամանակ Տուխելը հանձնարարություն տվեց Ասպիլիկուետային
Այսինքն այս դրվագից հետո, մոտ 35-րդ րոպեից «Չելսին» վերադասավորվեց։
Հանդիպումը 35-րդ րոպեից հետո և «Չելսիի» վերադասավորումը
Մեյսոն Մաունտը հարձակման գծից նահանջեց կիսապաշտպանություն, այսինքն, եթե խաղասկզբում նա հարձակման գծի մաս էր կազմում, ապա այժմ մարզչի հրահնագով նա դիրքավորվում է Կովաչիչի ու ժորժինյոի հետ մի գծի վրա, ավելի պարզ ասեմ․ Տուխելի հրահանգով «արիստոկրատները» գնդակին տիրելիս 3-4-3-ից վերադասավորվում են 3-5-2-ի, իսկ առանց գնդակի՝ 5-2-3-ից 5-3-2-ի։
Այս դիրքային փոփոխությունը անմիջապես լուծեց «Չելսիի» երկու խնդիրները․ Քեյնը նահանջում էր դաշտի կենտրոն, բայց Կրիստիանսենը կամ Ժորժինյոն այևս չէին հետապնդում նրան, քանի որ դեպի «Տոտտենհեմի» հարձակվողը փոխանցումները հսկում էր Մաունտը
Նույնկերպ լուծվեց նաև երկորդ խնդիրը։ Սանտուշի թիմը այլևս չէր կարող թվային առավելություն ստեղծել կենտրոնում, քանի որ այնտեղ արդեն երեք ֆուտբոլիստներ էին։ Այս նկարում Նդոմբելեն ազատ է գնդակով, բայց նման ազատությունը նա արդեն ստանում էր ոչ թե «Չելսիի» կիսապաշտպանության թիկունքում, այլ առջևում, իսկ Մաունտը ցույց է տալիս, որ նա հսկում է Դելե Ալիի տեղաշարժը։
Մեյսոն Մաունտի այս դիրքային վերադասավորումը անհարմար էր նրա համար, այդ պատճառով երկրորդ խաղակեսի հենց սկզբից նրան փոխարինեց Կանտեն,
ու արդեն խաղադաշտ մտնելուց 30 վայրկյան մտնելուց հետո «Տոտտենհեմի» կիսադաշտում խլեց գնդակը
Երկորդ խաղակեսում «Չելսին» արդեն ուներ թվային հավասարություն կենտրոնում ։ Այս եռյակը ստեղծում էր եռանկյունիներ, որոնք ուղղակիորեն անզորու էին «կոտրել» Հոյբերգը, Դելե Ալին և Նդոմբելեն։ Այստեղ Հոյբերգը ուշանում է, իսկ Կանտեն արդեն Դելեի թիկունքում է։
Այս գրոհը ավարտվում է անկյունային հարվածով, որի խաղարկումից հետո Տիագո Սիլվան բացում է խաղի հաշիվը։
Թոմաս Տուխելի թիմը արդեն գտել էր «Տոտտենհեմի» թույլ օղակը և պարբերաբար «արիստոկրատների» կիրասպաշտպանները հայտնվում էին նպաստավոր դիրքում։
Արդյունավետ հաջորդ գրոհը ավարտվում է Կանտեի հարվածով, Դայերը ամեն կերպ ցույց է տալիս, որ պետք է «ծածկել» հարվածը, բայց հենց նրա ոտքից էլ գնդակը հայտնվում է դարպասում, ինչը կանխորոշում է խաղի հաղթողին։
Ընդհանուր առմամբ այս խաղը ցույց տվեց Տուխելի 3-4-3 -ի խոցելիությունը, մինչրև հիմա խաղային առումով, ոչ մի թիմ չի կարողացել գտնել այն, ինչը ստացվեց «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էսպարիտու Սանտուշին։ Ամեն դեպքում, «Չելսին» իր զինանացում շատ մարտավարություններ ունի, այդ առումով «արիստոկրատները» Եվրոպայի ամենաբազմազան թիմն է, բայց այդ մարտավարություններից մեկը խոցելությունը արդեն երևաց «Տոտտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում։ Մյուս կողմից էլ Թոմաս Տուխելը շատ շուտ գտավ խնդրի լուծումը։
Գրոսմայստերական հանդիպում, որը պետք է իր տեղը զբաղեցնի բոլոր մարզիչների տեսադարաններում։
Կարեն Պողոսյան