«Լիվերպուլին» վերջապես հաջողվեց համաձայնության գալ Ռահիմ Ստերլինգի հետ: Կողմերը շուտով կստորագրեն 5-ամյա պայմանագիր:
Վերջին շրջանում «մերսիսայդցիների» երկրպագուները մտածում էին, որ Ստերլինգը կհեռանա ակումբից: Խաղացողն ու ակումբի ղեկավարությունը չէին կարողանում համաձայնության գալ աշխատավարձի հետ կապված:
Այնուամենայնիվ, կողմերը հասան արդյունքի: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, 18-ամյա Ստերլինգը ստանալու է արդեն շաբաթական 30 հազար ֆունտ: Պայմանագիրը կկնքվի մինչև Նոր տարի: