«Լիվերպուլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սուսոն իր թիմակցին արվամոլ անվանելու համար տուգանվել է 10 հզր ֆունտով:
19-ամյա իսպանացին նկարել էր Խոսե Էնրիկեին, երբ նա ցանկանում էր մաքրել ատամները: Հետո Սուսոն այդ նկարը տեղադրել էր իր թվիթերյան էջում՝ ոչ կոռեկտ մեկնաբանությամբ:
«Ի՞նչ է նա անում: Այս տղան արվամոլ է: Նրա գլխի հետ ինչ որ խնդիր կա: Նա անում է ամեն ինչ, բացի ֆուտբոլ խաղալուց», գրել էր Սուսոն:
Հետո կիսապաշտպանը հեռացրել էր այդ հաղորդագրությունը և վերբեռնել նկարը արդեն առանց ամոթալի մեկնաբանության: Երիտասարդ իսպանացին ներողություն է խնդրել իր ավագ խաղընկերոջից:
Սակայն դրանով նա չկարողացավ խուսափել պատասխանատվությունից: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից «կարմիրների» տաղանդավոր ֆուտբոլիստը տուգանվեց 10 հզր ֆունտով, ինչը քիչ չէ երիտասարդ ֆուտբոլիստի համար և ենթադրում է ավելի խիստ պատիժ կրկնվելու դեպքում: