«Լիվերպուլի», «Բլեքփուլի», «Ստոկի» և «Ռեդինգի» նախկին կիսապաշտպան Չարլի Ադամը հայտարարել է 36 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Լավ դրսևորելով իրեն «Բլեքփուլում», 2011 թվականի ամռանը Ադամը հրավեր ստացավ «Լիվերպուլից», և դա, հավանաբար, Չարլիի կարիերայի գագաթնակետն էր, թեև նա ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց մերսիսայդյան ակումբում։
Նախորդ երկու մրցաշրջանները Ադամն անցկացրել է հայրենի Դանդիի հետ, որին նա օգնել է նորից մտնել Շոտլանդիայի Պրեմիեր լիգա։
Չարլին, ով իր կարիերան սկսել է «Ռեյնջերսում», 25 հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի հավաքականի կազմում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ադամը չի հեռանում ֆուտբոլից և արդեն ստանում է մարզչական արտոնագիրը՝ աշխատելով «Բերնլիի» պահեստային թիմի հետ։