«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն չի հասկանում, թե ինչու է Անգլիայի Ֆուտբոլի ասոցացիան տուգանել Սուսոյին: Նա այդ մասին գրել է իր թվիթերյան էջում:
Էնրիկեն կարծում է, որ Սուսոյի արարքի մեջ քրեական ոչինչ չկա, և սա չափազանց ծանր պատիժ է:
-Պարզապես զարմանալի է, թե ինչի համար է ֆուտբոլի ասոցացիան տուգանել ընկերոջս: Դա ընդամենը կատակ էր:
Հիշեցնենք, որ Սուսոն իր թիմակից Խոսե Էնրիկեին արվամոլ անվանելու համար տուգանվել է 10 հազար ֆունտով: