«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հաստատել է, որ հունվարին կլքի ակումբը և կմասնակցի Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը:
Կիսապաշտպանը, ում դուբլի շնորհիվ «ՔՊՌ»-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ հաղթանակ տոնեց, կարծում է, որ ոչինչ իրեն չի խանգարի միանալ Մարոկկոյի հավաքականին:
-Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի լավագույնս մասնակցեմ մրցաշարին: Մարզիչը եկավ և ինձ խնդրեց, որ չմեկնեմ, իսկ ես պատասխանեցի. «Եթե հավաքականն իմ կարիքն ունի, ապա ես չեմ կարող հրաժարվել: Ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ մարոկկացիներին, իսկ նրանց համար ֆուտբոլը շատ բան է նշանակում»:
Ես ասացի, որ միակ բանը, որ կխանգարի ինձ մեկնել, դա հավաքականի մարզչի որոշումն է,- Տաարաբթի խոսքերն է մեջբերում ESPN-ը: