• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նման խաղերում վախը «ամենավատ թշնամին» է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հորդորել է իր թիմին կիրակի օրը առանց վախենալու խաղալ «Լիվերպուլի» դեմ։

Անցած տուրում «Տոտտենհեմի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո Արտետան այժմ հույս ունի կրկնել այդ հաջողությունը «Լիվերպուլի» դեմ խաղում:

Միկելը կոչ է անում իր սաներին չվախենալ նման ահեղ մրցակիցներից, քանի որ վախը «ամենավատ թշնամին» է մեծ խաղերում։

«Այսպիսի հանդիպումներում հաղթելու համար պետք է իսկապես հավատալ, որ կարող ես մրցել այդպիսի թիմերի հետ»:

«Եթե դու չունես այս բաղադրիչը, ուրեմն վախենում ես, և վախը ամենավատ թշնամին է: Հատկապես բարձր մակարդակի թիմերի դեմ, քանի որ շատ հաճախ նրանք օգտագործում են վախը խաղերում հաղթելու համար»:

«Կիրակնօրյա հանդիպմանը չես կարող գնալ որևէ վախի զգացումով: «Տոտտենհեմի» դեմ խաղում մենք վախը չգիտեինք ինչ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր