«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հրաժարվել է ընդունել պարտությունը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ռմբարկուների մրցավազքում:
Երեկ Քեյնը խփեց խաղի միակ գոլը «Բրայթոնի» դարպասը, որից հետո իր գոլերի թիվը հասցրեց 8-ի:
Ընդ որում, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում 15 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, սակայն Քեյնը նորվեգացուն շրջանցելու հույսը չի կորցրել:
«Դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Իհարկե, այս առաջնությունում կան բարձրակարգ խաղացողներ, բայց ես ինձ լավ եմ զգում: Հաճելի է շարունակել գոլեր խփելը, հատկապես կարևոր գոլեր, որոնք օգնում են թիմին հաղթել»:
«Առջևում շատ հանդիպումներ կան, որոնք անցնում են մեկը մյուսի հետևից: Շաբաթվա կեսին մենք նորից կխաղանք Չեմպիոնների լիգայում, այնպես որ մենք պետք է լավ վերականգնվենք և պատրաստվենք շարունակելու պայքարը», – Քեյնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: