«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ջոնսն իր կարիերան սկսել է «Լիվերպուլում» մինչև 9 տարեկանների կազմում և առաջին թիմում իր դեբյուտը նշել է 2019 թվականի հունվարին:
Այդ գրեթե չորս տարիների ընթացքում Կյորտիսը 81 հանդիպում անցկացրեց «կարմիրների» կազմում և խփեց ութ գոլ՝ իր նախորդ պայմանագիրը կնքելով 2020 թվականի հուլիսին։
Յուրգեն Կլոպի թիմի հետ անգլիացին նվաճեց Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը, իսկ 2020 թվականի փետրվարին՝ 19 տարեկան և հինգ օրական հասակում, դարձավ «Լիվերպուլի» պատմության ամենաերիտասարդ ավագը։
«Ես չափազանց երջանիկ եմ, հուզված եմ: Դա հեշտ որոշում էր»:
«Սա իմ հարազատ ակումբն է, ես «սկաուզեր» եմ, ես ամբողջ կյանքում աջակցել եմ այս ակումբին, այնպես որ, այո, ես հուզված եմ և չեմ կարողանում համբերել, թե ինչ կլինի ապագայում», – ասել է Ջոնսը: