«Նոթինգհեմ Ֆորեսթը» և «Ֆուլհեմը» կպայքարեն «Էվերթոնի» կիսապաշտպան Աբդուլահ Դուկուրի համար:
Միայն 2020 թվականին «Էվերթոնը» 25 միլիոն ֆունտ է ծախսել «Ուոթֆորդից» Դուկուրի հրավերի վրա, սակայն այս մրցաշրջանում Աբդուլահին բացարձակապես չի վստահում «իրիսների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, ով նախընտրում է օգտագործել «ՊՍԺ»-ից վերադարձած Իդրիսա Գույեին։
Դուկուրը օգոստոսից չի հայտնվել «Էվերթոնի» մեկնարկային կազմում, և հունվարին 29 ամյա մալիացու վաճառքը շատ հավանական է թվում:
Այն, որ Աբդուլահի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, նույնպես դրդում է «իրիսներին» մտածել Դուկուրին վաճառելու մասին: Ճիշտ է, մերսիսայդյան ակումբը ունի 12 ամսով երկարաձգելու տարբերակ։
«Ֆուլհեմի» մարզիչ Մարկո Սիլվան լավ գիտի Դուկուրին «Ուոթֆորդում» աշխատելու ժամանակներից, սակայն Աբդուլահին ցանկանում է նաև «անտառապահների» մարզիչ Սթիվ Կուպերը, ով հույս ունի հունվարին իր թիմը ավելացնել Պրեմիեր լիգայի փորձ ունեցող խաղացողներով, հայտնում է Daily Mai-ն: