«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Չեմպիոնշիփը ներկայացնող «Բերնլիի» հետ հարձակվող Վաութ Վեգհորստի շուրջ:
Հենց իր հայրենակից Վեգորստն է ցանկանում ձեռք բերել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը՝ փոխարինելու համար ակումբից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին։
Ինքը՝ Վեգհորստը, ցանկանում է տեղափոխվել «կարմիր սատանաներ», սակայն խնդիրն այն է, որ 30 ամյա հոլանդացին այս մրցաշրջանում «Բերնլիի» կողմից վարձավճարով ուղարկվել է թուրքական «Բեշիքթաշ»:
«Բեշիքթաշի» մարզական տնօրեն Ջեյհուն Կազանջին հասկացնել է տվել, որ իր ակումբը փոխհատուցում է պահանջելու Վաուտի վարձավճարի ժամկետից շուտ դադարեցնելու համաձայնության համար:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նախ «Յունայթեդը» որոշել է բանակցել «Բերնլիի» հետ։ Իդեալական դեպքում, «սատանաները» կցանկանային պայմանագիր կնքել Վաուտի հետ մինչև հունվարի 14-ը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի դերբիից առաջ: