«Ասթոն Վիլան» հայտարարել է, որ համաձայնության է եկել MLS-ի «Չիկագո Ֆայերի» հետ հարձակվող Ջոն Դյուրանի պայմանագրի շուրջ:
19 ամյա Դուրանը «Չիկագո Ֆայերի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ՝ գրավելով եվրոպական ակումբների ուշադրությունը, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդինը»:
Սակայն «Վիլային» հաջողվեց Ջոնի համար պայքարում առաջ անցնել մրցակիցներից։ Գործարքը կավարտվի Կոլումբիայի հավաքականի խաղացողի բուժզննում անցնելուց, անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնեցնելուց և աշխատանքային վիզա ստանալուց հետո։
«Վիլա Պարկում» Դուրանը խաղի րոպեների համար կմրցի Օլի Վաթկինսի և Դենի Ինգսի հետ, ովքեր այս մրցաշրջանում խփել են համապատասխանաբար չորս և յոթ գոլ: