Հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հակված է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն:
Թեև Ֆիրմինոն վերջին շրջանում շարքից դուրս է եկել սրունքի վնասվածքի պատճառով, Ռոբերտոն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» լավագույն խաղացողներից մեկն է՝ 9 գոլով և չորս գոլային փոխանցումով Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատում է Ֆիրմինոյին և չի ցանկանում կորցնել 31 ամյա բրազիլացուն, ում գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Ըստ Sky Sports-ի, ինքը՝ Ֆիրմինոն, երջանիկ է «Լիվերպուլում» և հակված է երկարաձգելու իր պայամագիրը մերսիսայդյան ակումբում՝ չնայած Կոդի Գակպոյի առաջարկած մրցակցությանը:
Ռոբերտոն շահագրգռված չէ միայն 12 ամսով երկարաձգել պայմանագիրը և ակնկալում է նոր պայմանագիր ձեռք բերել մինչև 2025 թվականը:
Աղբյուրը հավելում է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները ցանկանում են ձեռք բերել Ֆիրմինոյին, սակայն խոսքը «Ալ Նասրի» մասին չէ, որտեղ վերջերս է տեղափոխվել Կրիշտիանու Ռոնալդուն։