Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեն ուրբաթ օրը իր մամլո-ասուլիսում հաստատել է, որ «Սուոնսիի» ռմբարկու Միչուն կհրավիրվի ազգային հավաքական:
Սպասվում էր, որ հունվարին դել Բոսկեն անձամբ կմեկնի Անգլիա՝ հետևելու «կարապների» առաջատարի խաղին: Սակայն Պրեմիեր Լիգայում խփած 12 գնդակը զարմացրել է մարզչին և նա որոշել է հրավեր ուղարկել առանց խաղը նայելու:
Իսպանիայի հաջորդ խաղը Ուրուգվայի հետ է:
-Յագո Ասպասը և Միչուն կհրավիրվեն հավաքական,- ասել է դել Բոսկեն: