«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը և «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել են ԱՊԼ-ի հունվար ամսվա համապատասխանաբար լավագույն խաղացող և լավագույն մարզիչ։
25 ամյա Ռաշֆորդը հունվարին Պրեմիեր լիգայի չորս խաղում 3 գոլ է խփել՝ տխրեցնելով «Բորնմուտին», «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին»: Մանչեսթերյան դերբիում Մարկուսի գոլը հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»։
Այսպիսով, Ռաշֆորդն իր կարիերայում երրորդ անգամ դարձավ ամսվա լավագույն խաղացող՝ 2019 թվականի հունվարից և 2022 թվականի սեպտեմբերից հետո։
Բացի Մարկուսից, այս մրցանակին հավակնում էին Դեն Բիրնը, Բրենան Ջոնսոնը, Ռիյադ Մահրեզը, Սոլի Մարչը, Դեյվիդ Ռայան և Բուկայո Սական։
Իսկ Արտետան ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ, իսկ «Արսենալը» վաստակեց յոթ միավոր անցած ամսվա ինը հնարավորից: «Զինագործները» անարդյունավետ խաղացին «Նյուքասլի» դեմ խաղում, իսկ հետո հաղթեցին «Տոտտենհեմին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Արսենալն» այժմ Պրեմիեր լիգայում 13-խաղյա անպարտելի շարք է անցկացնում, ինչը լավագույն արդյունքն է լոնդոնյան ակումբի համար վերջին հինգ տարվա ընթացքում:
Ամսվա մարզչի կոչման համար պայքարում Արտետան առաջ է անցել Սթիվ Կուպերից, Ռոբերտո Դե Զերբիից, Ունայ Էմերիից և Թոմաս Ֆրանկից։
Նշենք, որ 40 ամյա իսպանացին Խոսեպ Գվարդիոլայից հետո դարձավ առաջին մարզիչը (2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր), ով երկու ամիս անընդմեջ տիրացավ այս մրցանակին։