«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչո՞ւ է պաշտպան Ժոան Կանսելային բաց թողել Մյունխենի «Բավարիա»:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջում Կանսելոն գործուղվեց «Բավարիա», և իր նորամուտի խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Խոսակցություններ կան, որ Ժոանն Մյունխեն մեկնելուց առաջ լուրջ կոնֆլիկտ է ունեցել Գվարդիոլայի հետ, սակայն Գվարդիոլան հերքում է դա՝ ասելով, որ 28 ամյա պորտուգալացին պարզապես ցանկանում էր ավելի շատ խաղալու ժամանակ ստանալ։
«Նախ, ես նրան ամենալավն եմ ցանկանում առաջիկա չորս ամիսների ընթացքում: Չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում»:
«Նա շատ կարևոր կերպար էր մեր վերջին երկու առաջնությունների ընթացքում: Աշխարհի առաջնությունից հետո մենք նախամրցաշրջանային մարզումներ անցկացրինք և որոշեցինք որոշ առումներով այլ կերպ խաղալ: Ինձ դուր է գալիս այն, ինչ մենք հիմա անում ենք: Ես ավելի շատ խաղաժամանակ եմ տալիս այլ խաղացողների»:
«Նա ձեռք է բերել իր բնավորությունը, և նա սիրում է խաղալ: Նա լավագույնս է մարզվել, բայց այդքան էլ շատ ժամանակ չի ստացել, չնայած վերջին տարիներին նա ամենաշատ րոպեներ ունեցող խաղացողներից մեկն է»:
«Նա պետք է խաղա երջանիկ լինելու համար, և մենք որոշեցինք նրան բաց թողնել Մյունխեն: Նա ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, և ես հուսով եմ, որ նա կկարողանա դա անել Մյունխենում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: