Կիսապաշտպան Նաբի Կեյտան «Լիվերպուլից» հեռանալու շեմին է:
Կեյտան այժմ հինգերորդ մրցաշրջանն է անցկացնում «Լիվերպուլի» կազմում: Նաբին վնասվածքի պատճառով բաց թողեց զգալի հատվածը մրցաշրջանի սկզբում, բայց մեկնարկային կազմում էր «կարմիրների» բոլոր չորս վերջին հանդիպումներում:
Այնուամենայնիվ, Կեյտան այնքան էլ լավ չի խաղացել, որպեսզի արժանանա իր պայմանագրի երկարաձգմանը: «Լիվերպուլը» այս պահին պլանավորում է մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալ Նաբիին, հայտնում է Sky Sport Germany-ն:
Ի տարբերություն լուրերի՝ 27 ամյա գվինեացին չի մեկնի «Գալաթասարայ», սակայն, ձեռք բերելով ազատ գործակալի կարգավիճակ, կարող է վերադառնալ Բունդեսլիգա, որտեղ հաջողությամբ հանդես է եկել «ՌԲ Լայպցիգում»։