Ջեսսի Մարշն ընդունել է «Սաութհեմպտոնի» մարզչի թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։
Ջեսսի Մարշը «Լիդսից» հեռացվել է փետրվարի 6-ին, իսկ անցյալ շաբաթ Ջեսսին բանակցությունների մեջ է մտել «Սաութհեմպտոնի» հետ, որն այդ ընթացքում հրաժարվել է Նաթան Ջոնսի ծառայություններից։
Երկուշաբթի օրը Մարշը և «Սաութհեմպտոնի» հաջողության հասան իրենց բանակցություններում, և 49 ամյա ամերիկացին համաձայնվեց գլխավորել «սրբերը», հայտնում է The Guardian-ը:
Սեյնթ Մերիսում ակնկալում են, որ Մարշը թիմին կտա յուրահատուկ ոճ, որը նման է Ջոնսի նախորդին՝ Ռալֆ Հասենհյուտլին:
Առանց որևէ անակնկալի՝ Մարշը մարզչական իր դեբյուտը կկատարի «Սաութհեմպտոնում»՝ Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» դեմ արտագնա խաղում առաջիկա շաբաթ օրը: