«Լիվերլուլի» կենտրոնական պաշտպան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին կարող է ավարտել կարիերան:
Իր կարիերայի ընթացքում Կարագերը 491 խաղի է մասնակցել «Լիվերպուլի» կազմում: Սակայն ընթացիկ մրցաշրջանից «կարմիրների» ղեկին հայտնված Ռոջերսը պաշտպանության կենտրոնում տեղ է հատկացնում միայն Մարտին Շկրտելին և Դանիել Ագգեռին:
34-ամյա Կարագերի ապագան «Լիվերպուլում» անորոշ է: Ֆուտբոլիստը իրեն չի պատկերացնում այլ ակումբում, ուստի հավանական է, որ մրցաշրջանի ավարտին նա կհեռանա մեծ ֆուտբոլից:
-Հավանական է, որ կավարտեմ կարիերաս այս մրցաշրջանի ավարտին: Սա իմ վերջին մրցաշրջանն է պայմանագրով և ակումբը դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել:
Այլ ակումբ չեմ տեղափոխվի: Իմ համար կամ «Լիվերպուլ», կամ ոչինչ,- ասել է Կարագերը: Daily Express