«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահ է, որ չեզոք հանդիսատեսների մեծ մասը ցանկանում է տեսնել իր թիմին Պրեմիեր լիգայի հաղթողի կարգավիճակում, այլ ոչ թե «Մանչեսթեր Սիթին»:
«Այո, ես համաձայն եմ դրա հետ»։
«Հաշվի առնելով այն, ինչ մարդիկ տեսնում են, նրանք մեծ համակրանք ունեն մեր, մեր խաղացողների և մեր անելիքների նկատմամբ»:
«Չեմ կարծում, որ մենք երբևէ ֆավորիտ ենք համարվել, ուստի այդ առումով ոչինչ չի փոխվել: «Սիթին» առաջին իսկ օրվանից միշտ եղել է թիվ մեկ թեկնածուն, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում նրանք այդ դիրքում են եղել»:
«Կարծում եմ, եթե մինչ մրցաշրջանի մեկնարկը խաղադրույք կատարեիք ինչ-որ մեկի վրա, ապա շատերը կընտրեին այլ բան (բացի «Արսենալից»),- Արտետայի խոսքերն է մեջբերում The Independent-ը: