«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հայտարարել է, որ մերսիսայդյան ակումբը չի վաճառվում։
Դեռ նոյեմբերին Հենրիի Fenway Sports Group-ը հայտարարեց, որ «բաց է նոր բաժնետերերի համար», ինչը դիտվեց որպես ակումբը վաճառելու ազդանշան:
Պարզվում է, որ Հենրին և գործընկերները պատրաստվում են միայն վաճառել «Լիվերպուլի» իրենց մասնաբաժինը` պահպանելով ակումբի նկատմամբ ունեցած վերահսկողությունը:
«Ես գիտեմ, որ «Լիվերպուլի» մասին շատ են խոսակցությունները, բայց ես հավատարիմ եմ մնում փաստերին։ Մենք պարզապես պաշտոնականացրել ենք մի գործընթաց, որը երբեք չի դադարել»:
«Մենք ընդմիշտ Անգլիայում ենք, վաճառո՞ւմ ենք «Լիվերպուլը», ո՛չ: Խոսում ենք ներդրողների հետ «Լիվերպուլի» մասին: Այո, վաճառվել է վերջին 20+ տարիների ընթացքում»: – Հենրիին մեջբերում է Daily Mirror-ը.