Պրեմիեր լիգայի չորս խաղացողներ ընդգրկվել են 2022 թվականի FIFA FIFPRO World 11 All-Star թիմում:
Այս թիմում տեղ են զբաղեցրել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն, ինչպես նաև «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Նշենք նաև, որ խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է պաշտպան Ժոան Կանսելոն, ով համարվում է «Սիթիի» ֆուտբոլիստ, սակայն հունվարին վարձավճարով ուղարկվել է «Բավարիա»։
Հատկանշական է, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դարպասապահ ճանաչված «Աստոն Վիլայից» արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը չհայտնվեց խորհրդանշական թիմում։ Փոխարենը դարպասի մոտ հայտնվեց Մադրիդի «Ռեալից» Տիբո Կուրտուան։
FIFA FIFPRO World 11 խորհրդանշական թիմ՝ Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ, Բելգիա) – Ժոան Կանսելո (Մանչեսթեր Սիթի/Բավարիա, Պորտուգալիա), Վիրջիլ Վան Դեյկ (Լիվերպուլ, Հոլանդիա), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) – Կազեմիրո (Ռեալ Մադրիդ/Մանչեսթեր Յունայթեդ, Բրազիլիա), Քևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, Բելգիա), Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ, Խորվաթիա) – Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ / Մանչեսթեր Սիթի, Նորվեգիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա)