«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ Էրլինգ Հոլանդի պենտատրիկի օգնությամբ՝ 1/8 եզրափակչի պատասխան խաղում ջախջախելով «ՌԲ Լայպցիգին»՝ 7։0։
Անցած շաբաթավերջին «Կրիստալ Փելեսի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի համեմատ «քաղաքայինների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր տեղի ունեցել՝ Ֆիլ Ֆոդենի փոխարեն խաղը մեկնարկեց Քևին Դե Բրույնեն:
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) 7 – 0 ՌԲ Լայպցիգ (Գերմանիա) ։ Ընդհանուր հաշիվ՝ 8:1։
Գոլեր՝ Հոլանդ 22ր (11մ), 24ր, 45ր, 53ր, 57ր, Գյունդողան 49ր, Դե Բրույնե 90ր։
Դեղին՝ Դե Բրույնե, Ականջի – Վերներ, Հենրիխս։