«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հայտնել է, որ բանակցություններ է վարում իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանիի հետ:
Տաարաբթը կարող է «Սան Սիրո» տեղափոխվել արդեն այս հունվարին:
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ «Միլանի» հարձակման գծի ֆուտբոլիստներ Ռոբինյոն և Ալեշանդրո Պատոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքեն ակումբը: «Ռոսոներները» ցանականում են թիմում ստեղծված կադրային խնդիրները լուծել «ՔՊՌ»-ի փլեյմեյքերի միջոցով:
Սակայն Տաարաբթը ցանկանում է հանդես գալ Իսպանիայում և «Միլան» տեղափոխությունը համարում է ժամանակավոր փուլ իր կարիերայում:
-Եթե «Միլանը» ինձ առաջարկ անի, ապա ես կտեղափոխվեմ Իտալիա: Իմ գործակալը այժմ բանակցում է Գալիանիի հետ:
«Միլանը» այժմ լավ ժամանակներ չի ապրում, սակայն այդ տեղափոխությունը կարող է ինձ համար դռներ բացել դեպի «Ռեալ» կամ «Բարսելոնա»:
Բացի դա, «Միլանում» է հանդես գալիս Բոատենգը, ով իմ ընկերն է,- Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Տաարաբթը: