«Տոտտենհեմը» գալիք ամառ իրենց տրանսֆերային նպատակներից է դարձրել «Կրիստալ Փելեսի» պաշտպան Մարկ Գեհիին և «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին:
Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Տոտտենհեմը» առանց մշտական գլխավոր մարզիչ է և վտանգված է մնալ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի, դա չի խանգարում «շպորներին» կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Տոտտենհեմը» ներկայումս Գեհիի համար մղվող պայքարում հաղթողի գլխավոր հավակնորդն է, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
«Արծիվները» 50-60 մլն ֆունտ են ցանկանում ստանալ Գեհիի համար, բայց եթե «Փելեսը» դուրս մնա Պրեմիեր լիգայից, ապա 22 ամյա անգլիացու գինը ավելի ցածր կլինի:
«Տոտտենհեմը» նույնպես պատրաստ է պայքարել «Յունայթեդի» և «Չելսիի» հետ՝ հանուն 18 ամյա Ֆերգյուսոնի, ով այս մրցաշրջանում ցնցում է բոլորին:
Ընթացիկ մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում անցկացրած 20 խաղում Ֆերգյուսոնը յոթ գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով «ճայերին» պայքարել եվրոպական մրցաշարերի որակավորում ստամալու համար: