«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կհրաժարվի Պրեմիեր լիգա վերադառնալու հնարավորությունից՝ «Ռեալում» աշխատանքի անցնելու համար:
Օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին, պաշտոնանկ անելով Անտոնիո Կոնտեին, հրաժարվել է վերադարձնել Պոչետինոյին։
TyC Sports-ի արգենտինական հրատարակությունը պնդում է, որ հենց ինքը՝ Պոչետինոն, մերժել է իր նախկին ակումբին։ Մաուրիսիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին», «Այաքսը» և Բելգիայի հավաքականը։
Այնուամենայնիվ, Պոչետինոն այլ ծրագրեր ունի, քանի որ Մաուրիսիոն այս մրցաշրջանի վերջում ծրագրում է զբաղեցնել Կառլո Անչելոտիի տեղը Մադրիդի «Ռեալում»:
Հաղորդվում է, որ Պոչետինոն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախընտրելի թեկնածուն է: