«Չելսին» բանակցություններ է սկսել գլխավոր մարզչի թափուր պաշտոնի համար ընտրված թեկնածուների հետ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Չելսիի» առաջին շփումը եղել է Յուլիան Նագելսմանի, Լուիս Էնրիկեի և Մաուրիսիո Պոչետինոյի հետ, որոնք բոլորն էլ առանց աշխատանքի են մնացել համապատասխանաբար «Բավարիայից», Իսպանիայի հավաքականից և «ՊՍԺ»-ից հեռանալուց հետո:
«Չելսին» մտադիր է հարցազրույց անցկացնել հինգից յոթ մասնագետների հետ, սակայն «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին Սթեմֆորդ Բրիջի ակումբի ցուցակում չկա:
Սակայն «Չելսիի» շորթ ցուցակում են «Սպորտինգից» Ռուբեն Ամորիմը, «Այնտրախտից» Օլիվեր Գլասները և «Նապոլիից» Լուչիանո Սպալետին:
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ նշանակելու վերջնաժամկետ չի սահմանում և տեսականորեն դա կարող է անել մրցաշրջանի ավարտից հետո։