«Լիվերպուլը» հետաքրքրված է «ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեի ծառայություններով։
Կիսապաշտպանության ուժեղացումը Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար բացարձակ առաջնահերթություն է ամառային տրանսֆերային պատուհանի համար, հատկապես Նեբի Կեյտայի և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի հավանական հեռանալու պարագայում:
Ակնկալվում է, որ «Լիվերպուլը» մի քանի ձեռքբերումներ կանի այդ գոտում, և Football Insider-ը պնդում է, որ Սանգարեն բարձր տեղ է գրավում «կարմիրների» կարճ ցուցակում:
Անցյալ ամառ Իբրահիմը եղել է «Լիվերպուլի» և «Վեստ Հեմի» թիրախ, սակայն վերջապես նոր պայմանագիր ստորագրեց և մնաց «ՊՍվ»-ում, որտեղ նա այժմ հիանալի մրցաշրջան է անցկացնում:
Բացի այդ, «ՊՍվ»-ն 45 մլն ֆունտ է գնահատում 25 ամյա կոտդիվուարցուն, ով այս մրցաշրջանում 38 խաղում դարձել է 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: