• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն ստիպել է Նդոմբելեյին հեռանալ «Տոտտենհեմից»

«Նապոլիի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն պատմել է, որ «Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իրեն ստիպել է հեռանալ լոնդոնյան ակումբից։

Նդոմբելեն, որը գնվել էր «Լիոնից» 63 միլիոն ֆունտով, շարունակում է մնալ «Տոտտենհեմի» պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը, սակայն Տանգին երբեք չի վստահվել Կոնտեի կողմից:

Անցած ամառ Կոնտեն նույնիսկ Նդոմբելեին փայլելու հնարավորություն չտվեց, ինչի արդյունքում 26 ամյա ֆրանսիացին վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի», որն այժմ արագորեն մոտենում է Ա Սերիայի չեմպիոնությանը:

«Ես հնարավորություն չունեի մնալ «Տոտտենհեմում» և ուրախ եմ, որ ընտրեցի «Նապոլին»:

«Կոնտեն ինձ այլ ելք չթողեց: Ես կցանկանայի ցուցադրել իմ կարգը ֆուտբոլի խաղադաշտում, բայց ես մղված էի վերջին պլան: Դա ինձ հասկացրեց թիմի հետ մարզման առաջին իսկ օրվանից»:

«Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ ապագան: Շատ երկրպագուներ ինձ հարցնում են «Տոտտենհեմ» վերադառնալու մասին, բայց դա ակումբների որոշելիքն է, իսկ «Նապոլին» գնելու տարբերակ ունի»:

«Ես չեմ անհանգստանում, որ այստեղ եմ հայտնվել վարձավճարով, բայց երբեմն տեսնում եմ, որ խաղացողներին վերաբերվում են ինչպես իրերի, այլ ոչ թե մարդկանց»,- Նդոմբելեի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր