Լիվերպուլի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ վեճի առնչությամբ եզրային մրցավար Կոնստանտին Հաթզիդակիսը ժամանակավորապես հեռացվել է իր աշխատանքային պարտականություններից:
Հիշեցնենք, որ Հաթզիդակիսը արմունկով հարվածել էր վրդովված Ռոբերտսոնին, երբ նա հարձակվել էր Կոնստանտինի վրա
Հաթզիդակիսը , իբր, հարվածել է Ռոբերտսոնի կոկորդին կամ կզակին, ով անմիջապես դեղին քարտ է ստացել գլխավոր մրցավար Փոլ Թիրնիից։
Մինչ դատական մարմինները շարունակում են հետաքննությունը այս միջադեպի վերաբերյալ, Հաթզիդակիսը չի մասնակցի խաղերին, ինչպես այսօր պաշտոնապես հայտարարեց Հովարդ Վեբը:
Հավելում ենք, որ բրիտանացի փորձագետներն ու լրատվամիջոցները տարբեր կարծիքներ ունեն այս միջադեպի վերաբերյալ։ Ոմանք պահանջում են Հաթզիդակիսին որակազրկել կամ նույնիսկ հեռացնել՝ ձեռքերին ազատություն տալու համար, ոմանք էլ Ռոբերտսոնին մեղավոր են համարում որպես սադրիչ։