«Լեսթեր Սիթին» հայտարարել է Դին Սմիթին 2022/23 մրցաշրջանի մնացած մասի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Բրենդան Ռոջերսից բաժանվելուց հետո «Լեսթերը» հայացքը ուղղեց Ջեսսի Մարշին, սակայն «աղվեսները» չկարողացան համաձայնության գալ «Լիդսի» նախկին մարզչի հետ:
Հետո «Լեսթերը» որոշեց սահմանափակվել միայն ժամանակավոր մարզչի նշանակմամբ, և 52 ամյա Սմիթը, ով Անգլիայում հայտնի է «Նորվիչի», «Աստոն Վիլլայի» և «Բրենտֆորդի» հետ իր անցկացրած աշխատանքով, համաձայնվեց այս պաշտոնին։
Իր պաշտոնական հայտարարության մեջ «Լեսթերը» նաև հայտնել է, որ Սմիթին կօգնեն Քրեյգ Շեքսպիրը և Ջոն Թերին, ովքեր նախկինում Դինի հետ աշխատել են «Վիլլայում»:
«Ես ոգևորված եմ, որ կարող եմ ստանձնել թիմի ղեկավարությունը մրցաշրջանի այս վերջին շաբաթների ընթացքում: Բոլորի համար պարզ է, թե որն է մեր մարտահրավերը, բայց ես և իմ մարզչական շտաբը նախկինում ունեցել ենք նման փորձ և այսպիսի բարձրակարգ խաղացողներով և մնացած հանդիպումներով, դա իրագործելի խնդիր է»,- ասել է Սմիթը:
Բացի այդ, Դինի դեբյուտը «Լեսթերում» նախատեսված է հաջորդ շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում: