«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ «հուզականորեն ավերված է» Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո:
Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Սիթին» համոզիչ հաղթանակ տարավ, սակայն Գվարդիոլան դա ամենևին էլ հեշտ հաղթանակ չի համարում և զգում է, որ 10 տարով ծերացավ:
«Դա ամենևին էլ հեշտ չէր: Ես էմոցիոնալ առումով ավերված եմ: Այսօր ես 10 տարով ծերացա եմ: Դա այնքան հոգնեցուցիչ հանդիպում էր»:
«55-60 րոպե ծանր հանդիպում էր, և երբեմն նրանք մեզնից լավն էին»:
«Երկրորդ խաղակեսի սկզբից մենք ավելի լավն էինք: Մենք չկարողացանք վերահսկել նրանց, բայց ինչ-որ կերպ հարմարվեցինք և ավելի լավ էինք: Սա անհավանական արդյունք է: Բայց Մյունխենում մենք պետք է որոշ բաներ մի փոքր ավելի լավ անենք, որպեսզի չտուժենք չափազանց շատ, մենք կփորձենք դա անել»:
«Ես բազմիցս եղել եմ նման իրավիճակում: Գիտեմ, որ սա հատուկ թիմ է: Բայց բարձրակարգ թիմին նոկաուտի ենթարկելու համար պետք է երկու հանդիպում անցկացնել բարձր մակարդակում, ոչ թե մեկ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: