«Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին բաց է «Տոտտենհեմի» հետ բանակցությունների համար:
Կոմպանին գլխավորեց «Բերնլին» հենց անցյալ ամառվանից՝ կտրուկ փոխելով թիմի դեմքը, որը 2021/22 մրցաշրջանի վերջում իջավ Չեմպիոնշիպ:
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը «Բերնլիին» դարձրեց Չեմպիոնշիպի ամենադիտարժան թիմը և անցած շաբաթ ուղիղ ուղեգիր ստացավ էլիտար դիվիզիոն վերադառնալու համար:
Այնուամենայնիվ, ըստ The Sun-ի, Կոմպանին մեծ մտավախություն ունի, որ հաջորդ մրցաշրջանում չի ունենա բավարար միջոցներ Պրեմիեր լիգայի թիմերի հետ մրցելու համար:
Ուստի Վենսանը պատրաստ է քննարկել իր տեղափոխությունը «Տոտտենհեմ», որի նախագահ Դանիել Լևին տեսնում է նրան որպես իր թիմի գլխավոր մարզիչ: