«Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի հետ։
Գրավենբերխը անցյալ ամառ է «Այաքսից» տեղափոխվել «Բավարիա» 21 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Սակայն 20 ամյա հոլանդացուն առանձնապես չէր վստահում Յուլիան Նագելսմանը, նրան բավարար խաղաժամանակ չի տալիս նաև Թոմաս Տուխելը։
Գրավենբերխը գլխավոր անուներից է «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակների ցուցակում, և «Լիվերպուլի» ներկայացուցիչները անցյալ երեքշաբթի մեկնել է Հոլանդիա՝ հանդիպելու Ռայանի հորը, հայտնում է The Times-ը:
Բացի այդ, Գրավենբերխը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Ռայանը ևս 17 անգամ դուրս եկավ փոխարինման՝ առանց որևէ գոլային գործողություն կատարելու։