Էրլինգ Հոլանդը՝ 35 գոլով, դարձավ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, որով նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին «Վեստ Հեմի» դեմ խաղում (3:0):
Հանգստյան օրերի հետ համեմատ «քաղաքացիների» մեկնարկային կազմում կար երեք փոփոխություն։ Էդերսոնի, Մանուել Ականջիի և Իլկայ Գյունդողանի փոխարեն հանդիպումը սկսեցին Ստեֆան Օրտեգան, Նաթան Ակեն և Բերնարդու Սիլվան։
«Մուրճերը» հանգստանալու հնարավորություն էին տվել Դեքլան Ռայսին, Նայեֆ Ագերդին, Կուրտ Զումային և Տոմաշ Սոուչեկին: Փոխարենը իրենց հնարավորությունը ստացան Աարոն Կրեսուելը, Տիլո Կեյերը, Անջելո Օգբոննան և Ֆլին Դաունսը:
Գոլեր՝ Նաթան Ակե, Էրլինգ Հոլանդ, Ֆիլ Ֆոդեն։
Դեղին՝ Ֆլին Դաունս։