• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես, անկասկած, նույնքան լավն եմ, ինչքան Գվարդիոլան, Կլոպը կամ Արտետան

«Լիդսի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտարարել է, որ ինքը ոչ մի կերպ չի զիջում «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին կամ «Արսենալի» մարզիչ Միկել Արտետային:

Չորեքշաբթի օրը «Լիդսը» հաստատեց Էլլարդայսի նշանակումը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի վերջին չորս հանդիպումների համար: Բիգ Սեմը գալիս է մեկ հստակ նպատակով՝ փրկել ակումբին անկումից:

Էլլարդայսը հասկանում է, որ ոմանք իր ֆուտբոլային ոճը համարում են «հնացած», բայց ինքը՝ Սեմը, իր ունակությունները բավականաին բարձր է դասում։

«Շատ մարդիկ կարծում են, որ ես ծեր եմ, հնացած, և դա հեռու է իրականությունից»:

«Ես կարող եմ 68 տարեկան լինել, բայց ֆուտբոլային առումով ոչ ոք ինձնից լավը չէ: Ո՛չ Պեպը, ո՛չ Կլոպը, ո՛չ էլ Արտետան»:

«Ես ամեն ինչ կարող եմ անել, նրանք անում են այն, ինչ իրենք են ճիշտ գտնում, ես անում եմ այն, ինչ ես եմ ցանկանում։ Գիտելիքների խորությամբ ես նրանց հետ հավասար եմ, չեմ ասում, որ ես իրենցից լավն եմ, բայց «Ես, անկասկած, նույնքան լավն եմ, ինչքան նրանք»:

«Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել ինձ ծանոթ մարդկանցից, ովքեր շնորհավորել են ինձ: Ոմանք նույնիսկ ասել են, որ ես խելագար եմ»:

«Բայց ես շատ եմ սիրում ֆուտբոլը, և այս ակումբին Պրեմիեր լիգայում պահելը մեծ պատասխանատվություն է և մեծ մարտահրավեր», – Էլլարդայսի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Բացի այդ, Էլլարդայսը կկարողանա հաստատել իր խոսքերը շաբաթ օրը, երբ «Լիդսը» կհյուրընկալվի Գվարդիոլայի «Սիթիին»։

Հետաքրքիր փաստեր